Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սափո՞րն է պետք, թե՞ մոխիրը

Սափո՞րն է պետք, թե՞ մոխիրը
16.01.2014 | 11:48

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնումը, որ Golders Green դիակիզարանից փորձում էին գողանալ Զիգմունդ Ֆրեյդի աճյունը՝ հաղորդել է Associated Press-ը: 2300-ամյա հունական սափորը, որի մեջ ամփոփված է Զիգմունդ Ֆրեյդի և նրա տիկնոջ՝ Մարտայի աճյունը, վնասվել է, երբ դեկտեմբերի 31-ի հունվարի 1-ի գիշերը դիակիզարան են թափանցել անհայտ անձինք: Միջադեպից հետո դիակիզարանի ղեկավարությունը հայտարարել է, որ սափորը անվտանգ վայր է տեղափոխվել, իսկ պահակները ստուգվում են: Ավստրիացի հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդը Լոնդոն է մեկնել 1938 թ., երբ Վիեննա մտան նացիստները, իսկ 1939 թ. սեպտեմբերին վախճանվել է:

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ